Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը մայիսի 21-ին պաշտոնական այցով կժամանի Հայաստան։ Նույն օրը ՀՀ ԱԳՆ-ում տեղի կունենա Ռուսաստանի և Հայաստանի արտգործնախարարների համատեղ մամուլի ասուլիսը։               
 

«Բնության մեջ հեղափոխություններ չկան, իսկ մենք բնության մի մասնիկ ենք միայն»

«Բնության մեջ հեղափոխություններ չկան, իսկ մենք բնության մի մասնիկ ենք միայն»
13.09.2015 | 10:22

«Ընդվզումը, շարժումները, որոնք բողոք են արտահայտում, ավելի շատ դրակա՞ն, թե՞ բացասական ազդեցություն ունեն մարդու կամ մարդկանց խմբերի հոգեբանության վրա»,- այսպիսին էր մեր հարցը՝ ուղղված կլինիկական հոգեբան ՄԻՀՐԴԱՏ ՄԱԴԱԹՅԱՆԻՆ:

-Եթե խոսքը քաղաքական գործընթացների մասին է, ապա դրանք միշտ, պատմական բոլոր դարաշրջաններում և բոլոր ազգերի մոտ հանգեցրել են էվոլյուցիայի կանգի և ճգնաժամային վիճակների, անկախ այն փաստից, թե ինչքան վեհ գաղափար է եղել դրանցում: Նույնը քաղաքացիական շարժումների դեպքում:

-Լճացման վտանգ չկա՞, եթե հաշտվում ես ամեն ինչի հետ: Մենք «ոչ»-ի, այլ կերպ ասած` հեղափոխության անհրաժեշտություն չունե՞նք:

-«Ոչ»-ը կամայական կոնցեպտի մեջ դեստրուկտիվ միավոր է: Հոգեբանության մեջ՝ անթույլատրելի: Լճացման գալիս ենք այն ժամանակ, երբ ամեն մարդ, փոխանակ իր գործով զբաղվելու, փորձում է որոշել, թե ինչ կաներ ինքը, եթե լիներ նախագահ, կամ նախարար, ընդ որում՝ հաշվի չառնելով սեփական կրթական ցենզը: Բնության մեջ հեղափոխություններ չկան, իսկ մենք բնության մի մասնիկ ենք միայն: Մնացած բոլոր գործընթացները արդեն գալիս են ՄԱՐԴ արարածի մեծամտությունից: Այսպիսի հեղափոխությամբ է նա որոշում ոչնչացնել բնությունն ու գործարաններ կառուցել: Նույն հեղափոխությամբ որոշում է առյուծին զրկել կենդանիների արքայի «պաշտոնից»....
-Մեր երկրում քաղաքացիական, քաղաքական շարժումներն ակտիվացել են հատկապես վերջին շրջանում: Ստեղծված մթնոլորտը հոգեբանական ի՞նչ խնդիրներ է առաջ բերում:
-Գոյություն չունի ստեղծված մթնոլորտ: Մենք ենք ստեղծում այդ մթնոլորտը: Խոսքի ազատությունը բերել է արդեն այն բանին, որ սկանդալներ են սարքվում ամենաանհեթեթ նյութերի շուրջ: Ստեղծված մթնոլորտի հիմնական հեղինակներն այն ոչ արհեստավարժ լրագրողներն են, որոնց Հայկական հոգեբուժական ասոցիացիայի նախագահ Արմեն Սողոյանը կոչ արեց զգույշ արտահայտվել: Ինքս բազմաթիվ դեպքերում, նաև մամուլի ասուլիսների ժամանակ խնդրել եմ՝ ինքնասպանությունը «չգովազդել», բայց նրանց համար միևնույն է իրենց հայրենակիցների կյանքը, հանուն վարկանիշ ասվածի, շահարկելով հայրենիք մետագաղափարը, գովազդում և պրոպագանդում են ինքնասպանությունները և այլ բացասական երևույթներ:
Կարծում եմ՝ ժամանակն է, որ հայը հասկանա, որ իր ուժը իր հավաքական կերպարի մեջ է, այլ ոչ աջ ու ձախ քարկոծելու:
Խնդրում եմ այս դեպքում պատասխանեք իմ հարցին՝ բացի մեր մահացած մեծերից և կայուն գերարժեքներից՝ Արարատ, Հայրենիք, կա՞ մի որևէ գաղափար, որն ընդունելի է բոլոր հայերի կողմից:
Ընդհանրապես, համոզված եմ, որ ամեն մարդ պետք է իր տեղում և իր դերում լինի: Ես գիտնական եմ և ոչ մի քաղաքական կողմնորոշում չունեմ, չեմ ունեցել և չեմ էլ ունենա: Իմ քաղաքական դիրքորոշումը մարդասիրությունն է: Ես հայ եմ, ինչպես Վարդան, այնպես էլ Վասակ Մամիկոնյանները իմ հայրենակիցներն են:


Զրուցեց Արմինե ՍԱՐԳՍՅԱՆԸ

Դիտվել է՝ 1936

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ